Jump to content

Դինո Մորեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դինո Մորեա
Ծնվել էդեկտեմբերի 9, 1975(1975-12-09)[1] (48 տարեկան)
ԾննդավայրԲանդալոր, Հնդկաստան
ԿրթությունClarence High School?, Bangalore Military School? և Սուրբ Ջոզեֆի քոլեջ, Բանգալոր
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունդերասան, մոդել և կինոդերասան
Համատեղ ապրող(ներ)Բիպաշա Բասու

Դինո Մորեա (անգլ.՝ Dino Morea, դեկտեմբերի 9, 1975(1975-12-09)[1], Բանդալոր, Հնդկաստան), նախկին մոդել, իսկ այժմ՝ հնդիկ դերասան, նկարահանվում է Բոլիվուդում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինո Մորեան ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 9-ին Բանգալորում՝ իտալացու և հնդկուհու ընտանիքում[2]։ Դինոն երեք տղաներից միջնեկն է[3]։ Նրա ավագ եղբոր անունը Նիկոլո է, իսկ կրտսերինը՝ Սանտինո։ Մորեան հաճախել է Բանգալորի ռազմական դպրոցը, ապա ավարտել է Սուրբ Ջոզեֆի քոլեջը։ Հաճախել է նաև Քլերենսի ավագ դպրոց։ Առաջին անգամ նրան նկատել են, երբ աշխատում էր որպես մոդել։ Շուտով ապագա դերասանը ստացավ իր առաջին դերը կինոյում։

Դինո Մորեայի դեբյուտը կայացել է Ռինկե Քհանայի հետ ձախողված «Սիրո մեջ լինում է նաև այդպես» ֆիլմում (1999)։ Այնուհետև նա նկարահանվել է հաջող թամիլական «Բանականություն և զգացմունքներ» ֆիլմում (2000), իսկ 2002 թվականին՝ «Առեղծված» սարսափ ֆիլմում և «Մեղքի զգացում» թրիլերում։ Նրա հաջողված աշխատանքներից են նաև «Փոխակերպուկ» (2003), «Ոչինչ մի ասա» (2003), «Արյան կախարդանք» (2004) և «Լքված գործարան» (2009)[4]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինո Մորեան 1996-2002 թվականներին սիրավեպ է ունեցել դերասանուհի Բիպաշա Բասուի հետ[5]։

Տարի Պարգև Անվանակարգ Կինո Հաղթող
2003 Zee Cine մրցանակ Լավագույն զույգ «Գաղտնիք» Հաղթանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Dino Morea - Biography». Oneindia.in. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30-ին.
  3. Digital Native (2017 թ․ մայիսի 31). «Dino Morea reveals his Kerala Connection». The News Minute. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  4. Jurgen Fauth; Marcy Dermansky. «Dino Morea». About.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30-ին.
  5. Goyal, Divya (2016 թ․ ապրիլի 30). «Bipasha Basu's Ex-Beau Dino Morea Makes an Entrance at the Wedding». NDTV Movies. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դինո Մորեա» հոդվածին։